Հանձնաժողովը երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն է տվել Իմ քայլի պատգամավորների նախագծին
դիտումներ: 276
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն տվեց իմ, Artak Manukyanի և Varazdat Karapetyanի նախաձեռնությանը։
Հիշեցնեմ, որ առաջարկել ենք եկամտային հարկից ազատել մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերից ստացված եկամուտը, դիվիդենտի հարկից ազատել ցուցակված ընկերությունների բաժնետոմսերը և ԱԱՀ-ից ազատել բորսայում միջնորդական ծառայությունները։
Համոզված եմ, որ այս օրինագիծը (եթե ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ հաստատվի) կակտիվացնի արժեթղթերի շուկան և կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին։