Հայերեն   English   Русский  

​Վտանգված է հեղափոխության խորհրդանիշներից մեկը դարձած ոչխարի ապագան


Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 158

Այսօր կառավարության դիմաց շատ խորհրդանշական ակցիա է տեղի ունեցել ու դեռ շատ է ունենալու։

Բողոքում էին անասուն պահողները և հատկապես ոչխարատերերը։ Խնդիրը վերաբերում էր սպանդանոցներին։

Անասունի մորթը հունվարի կեսից խիստ վերահսկողության տակ է վերցրել կառավարության համապատասխան կառույցը։ Գյուղացիները դեմ են։ Առաջ են քաշում տրանսպորտի, լրացուցիչ ծախսի (սպանդանոցներին վճարվելիք գումարի) և այլ խնդիրներ։

Թե ինչ լուծման են հանգելու, դեռ պարզ չէ։ Տվյալ դեպքում բողոքն ուշագրավ է, որ առարկան հեղափոխական կենդանի հռչակված ոչխարն է։

Եթե հիշում եք, Փաշինյանը վարչապետ դառնալիս հայտարարում էր, որ երկրում այլևս իրավիճակ է փոխվել քանզի կախարդական փայտիկի օգնությամբ մանր եղջերավոր անասունները հեղափոխությունից հետո կարող են ազատորեն արտահանվել՝ ակնարկելով, որ այլևս Սաշիկի գործոնը չկա (հետագայում, իհարկե, Սաշիկի գործոնի որևէ ապացույց չներկայացվեց, բայց դե ...)։

Վարչապետ Փաշինյանը նաև կոչ էր անում բոլորին ոչխար պահել ու դա «տնտեսական հեղափոխության» հիմնական մեսիջներից էր (չհաշված՝ մոշ հավաքելն ու ՀԴՄ կտրոն «խփելը»)։

Հիմա ստացվում է, որ հեղափոխական ոչխարները ոչ միայն ազատորեն արտահանվելու, այլ նույնիսկ մորթվելու պահով անորոշության մեջ են, քանզի պետք է սպանդանոց հասնեն, ինչին գյուղացիները դեմ են։

Ահա այսպիսի հեղափոխական կրքեր են բորբոքվում ու բորբոքվելու։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: