Դեռ վաղ է խոսել, աշխատանքն ընթանում է ԱԳՆ մակարդակով. Մնացականյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին
ինքը համաձայն չէ այն կարծիքին, թե քանի որ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա, ուրեմն բանակցություններն ընթանում են զրոյից։
«Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի։ Այդ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեւավորվել են բազմաթիվ մոտեցումներ եւ գաղափարներ։ Կարեւոր է համադրել տարբեր բնութագրիչներ»,- նշեց ԱԳ նախարարը:
Նա ընդգծեց, որ հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը համարում է Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների առավել արդյունավետ ու միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձևաչափը։
ԱԳ ղեկավարն ընդգծեց, որ հայկական կողմը երբեք չի խուսափել հանդիպումներից, ընդհակառակը, ակտիվորեն մասնակցել է։ Անցած տարվա ընթացքում եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներ, ավելացրեց նախարարը։ Բայց Մնացականյանը նոր հանդիպում չազդարարեց ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ հիշեցնելով, որ Երևանը հանդիպման մասին տեղեկացնում է միայն կողմերի համաձայնեցումից հետո։
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հնարավորության վերաբերյալ նախարարը նշեց, որ դեռ վաղ է խոսել, աշխատանքն ընթանում է ԱԳՆ մակարդակով։