Հայերեն   English   Русский  

Նաիրի Բ/Կ-ն հոգեբուժական հետազոտության ծառայություններ չի մատուցում, իսկ Փաշինյանի հոգեկան առողջության հարցը կախված է օդում. Սամսոնյան


  
դիտումներ: 186

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արդյո՞ք Նաիրի Բ/Կ-ում Փաշինյանն անցել է հոգեբուժական հետազոտություն և արդյոք նա իրոք «կատարյալ առողջ» է.

Երեկ Արմենպրեսը բավականին բարձրագոչ հայտարարություն արեց և մեզ բոլորիս ավետեց, որ Փաշինյանը ԿԱՏԱՐՅԱԼ առողջ է: Սակայն իմ տեղեկություններով, Նաիրի Բ/Կ-ն հոգեբուժական հետազոտության ծառայություններ չի մատուցում, իսկ Փաշինյանի հոգեկան առողջության հարցը կախված է օդում: Փաշինյանի հոգեկան հիվանդություն ունենալու թեման այն աստիճանի ակտուալ է, որ անգամ նա իր ընտանեկան թերթում մի քանի օր առաջ գրած հոդվածով անընդհատ ցանկանում էր ապացուցել, որ «ինքը գիժ չի»:

Հիմա երեկ պետական գործակալությունը ի լուր բոլորիս հայտնեց, որ Փաշինյանը կատարյալ առողջ է, վստահ եմ հանրությանը հետաքրքիր է նաև Փաշինյանի հոգեկան առողջությունը: Ուստի հաշվի առնելով վերոգրյալը ես հնարավոր բոլոր միջոցներով հետամուտ եմ լինելու սույն տեղեկատվությունը պաշտոնապես ճշտելու և հանրությանը ներկայացնելու հարցում: Եթե պարզվի, որ Վարչապետը հոգեբուժական հետազոտություն չի անցել, ապա Արմենպրեսն ու կառավարությունը ստում են նրա` կատարյալ առողջ լինելու վերաբերյալ: Իսկ, եթե պարզվի, որ անցել է նաև հոգեբուժական հետազոտություն ուրեմն դրա արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը: Պատրաստվում ենք պաշտոնական հարցումներ ուղարկել կառավարությանն ու Նաիրի Բ/Կ-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: