Հայերեն   English   Русский  

«Մեդիա Պաշտպան»-ը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի հանձնարարականի հարցով


  
դիտումներ: 153

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» (Hraparak Oratert) օրաթերթի առաքումը ԵՊՀ։

Գեղամ Գեւորգյանը փաստացի տարանջատում է մտցնում հայաստանյան մամուլի ոլորտում եւ հավասար պայմաններում տեղեկատվություն ստանալու եւ փոխանցելու հնարավորությունից զրկում ԵՊՀ աշխատակազմին, ուսանողներին եւ «Հրապարակ» օրաթերթին։

Սա խոսքի եւ ինֆորմացիայի տարածման դեմ ուղղված քայլ է, որի հիմքով պետք է պարզաբանում տրվի եւ վերականգնվի «Հրապարակ» օրաթերթի մատակարարումը բուհ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին կոչ ենք անում հետեւողական լինել եւ իր ենթակայության տակ գտնվող կրթական հաստատության ղեկավարին զգուշացնել զերծ մնալ երկակի ստանդարտների կիրառումից։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: