Հայերեն   English   Русский  

Արևաշող գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ


  
դիտումներ: 121

Հունվարի 16-ին, ժամը 13:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Արևաշող գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևաշող գյուղի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի 1-ին փակուղում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։18-ին, մարվել՝ 13։26-ին։

Վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերից այրվել է մոտ 2 քմ, ջերմահարվել՝ 8 քմ հատված։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: