Հայերեն   English   Русский  

​Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 294

Ս․թ․ հունվարի 7-ին անդրադարձել էի ոչ անհայտ գործչի մի «հայտնագործությանը», թե տեսե՛ք, տեսե՛ք սպանության մեջ կասկածվող անձը,

եղել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդը։ Օրերս էլ սույն գործիչը կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր կառավարության որոշմամբ, մի շարք ՀԿ-ներ,այդ թվում՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեն, որոնք դրամաշնորհներ են ստանում ԲՀՀ-ից, ազատվել են տարբեր հարկերից։ Եվ այս տեղեկությունը, որպես «սենսացիոն» տարածել են շատ լրատվամիջոցներ, որոշ գործիչներ էլ «ջախջախիչ» եզրակացություններ արել։Իհարկե, գայթակղությունը մեծ է, այդ լուտանքներ ժայթքող գործիչներին, իրենց ոճով, բայց նաև փաստարկված պատասխանելու, սակայն․․․

Հետաքրքիր է, տարբեր լրատվամիջոցներ, երբ հարցը վերաբերում է ինձ, կամ մեր կազմակերպությանը, զանգահարում, ճշտում և մեկնաբանություն են խնդրում ։ Սակայն այս անգամ․․․

Հայտարարում եմ․
Հայաստանի հելսինկյան կոմիտեն երբեք հարկերից ազատված չի եղել և այժմ էլ՝ չէ։ Կասկածողներին առաջարկում եմ դիմել ՊԵԿ։ Համոզված եմ, որ նույնը վերաբերում է նաև ցուցակում տեղ գտած մյուս ՀԿ-ներին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: