Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում
եղել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդը։ Օրերս էլ սույն գործիչը կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր կառավարության որոշմամբ, մի շարք ՀԿ-ներ,այդ թվում՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեն, որոնք դրամաշնորհներ են ստանում ԲՀՀ-ից, ազատվել են տարբեր հարկերից։ Եվ այս տեղեկությունը, որպես «սենսացիոն» տարածել են շատ լրատվամիջոցներ, որոշ գործիչներ էլ «ջախջախիչ» եզրակացություններ արել։Իհարկե, գայթակղությունը մեծ է, այդ լուտանքներ ժայթքող գործիչներին, իրենց ոճով, բայց նաև փաստարկված պատասխանելու, սակայն․․․
Հետաքրքիր է, տարբեր լրատվամիջոցներ, երբ հարցը վերաբերում է ինձ, կամ մեր կազմակերպությանը, զանգահարում, ճշտում և մեկնաբանություն են խնդրում ։ Սակայն այս անգամ․․․
Հայտարարում եմ․
Հայաստանի հելսինկյան կոմիտեն երբեք հարկերից ազատված չի եղել և այժմ էլ՝ չէ։ Կասկածողներին առաջարկում եմ դիմել ՊԵԿ։ Համոզված եմ, որ նույնը վերաբերում է նաև ցուցակում տեղ գտած մյուս ՀԿ-ներին։