Հայերեն   English   Русский  

Մեր ներկա իշխանավորներից շատերը բանակում չեն ծառայել, ազատվել են ծառայությունից առողջական խնդիրների պատճառով


Ռոբերտ Մելքոնյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 232

Հետաքրքիր բան է ստացվում:

Մեր ներկա իշխանավորներից շատերը բանակում չեն ծառայել, ազատվել են ծառայությունից առողջական խնդիրների պատճառով: Սակայն, զարմանալիորեն իշխանության գալուց, բարեկեցիկ ու ապահով կյանքն ապահովելուց հետո անընդհատ, տարբեր առիթներով, նույնիսկ ինչ-որ բժշկական քննություններ հիշեցնելով մեզ փորձում են համոզել, որ արդեն լիարժեք առողջ են և խնդիրներ չունեն:

Համաձայն եմ, ճիշտ է խնդիրներ չունեն ու հավանաբար չեն էլ ունեցել...Ուղղակի, հավանաբար բարեգործական նպատակներով կամ հումանիստական քայլ անելով նրանց ազատել են բանակից...

Եվ ես համոզվում եմ, քանի որ նրանց ողջ հանրապետությունով քայլելը, մետրո նստելը, հեծանիվներով աշխատանքի գնալու եզակի՝ սակայն համոզիչ կադրերը, արշավներն ու «տուրպախոդները», ակտիվ, առույգ հարցազրույցները, լայվերը, մարզվելու հանգամանքները ապացուցուցում են, որ այս մարդիկ իրոք առողջ են եղել և ուղղակի չեն ուզեցել ծառայել բանակում, իրենց պարտքը հատուցել Հայրենիքին...
Իսկ գուցե հիմա՞ գնաք, երբ արդեն լիարժեք առողջ եք և բանակում էլ լավ են կերակրում...
Գնացեք՝ արդեն առողջ եք...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: