Հայերեն   English   Русский  

Կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն


  
դիտումներ: 228

Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի Արշակունյաց-Քրիստափորի

և Արշակունյաց-Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն:

Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն, և 2020 թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները եւ չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: