Հայերեն   English   Русский  

«Փաստ». Ճնշումներ են իրականացվում Մանվել Գրիգորյանի՝ զինծառայող թոռան նկատմամբ


  
դիտումներ: 106

«Փաստ» թերթը գրում է․

«Պարզվում է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ տարբեր բնույթի ճնշումները զուտ նրա անձով չեն սահմանափակվում: Ճնշումների, սադրանքների շարքը հասել է նաեւ նրա թոռներին:

«Փաստի»՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորյանի թոռներից մեկը՝ Վազգեն Գրիգորյանը, ծառայում է զինված ուժերում, եւ իշխանությունները տարբեր միջոցներով անընդհատ բարդ իրավիճակներ են ստեղծում՝ փորձելով տղային ներքաշել տարբեր հորինված պատմությունների մեջ. անընդհատ ցուցադրաբար ստուգում են նրան, զրույցներ ունենում՝ ակնարկներով հիշեցնելով նրա պապին վերագրվող հանցագործությունները:

Նպատակը տղային հունից հանելն է՝ դրա բոլոր հետեւանքներով: Նույն աղբյուրի փոխանցմամբ, բարեկամները անընդհատ այցելում են զինվորին, հանգստացնում, որպեսզի տղան սադրանքների չտրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: