Հայերեն   English   Русский  

Կիլիկիա թաղամասում՝ մարզադաշտի մոտակայքում, այրվել է ավտոմեքենա


  
դիտումներ: 123

Հունվարի 17-ին, ժամը 02:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիլիկիա թաղամասում՝ մարզադաշտի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 02:58-ին: Ամբողջությամբ այրվել է «BMW X6» (վարորդ՝ Վահան Ծ.) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: