Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Աշոտ Ղուլյանին աջակցում է Արարատ Միրզոյանը, Մասիս Մայիլյանին` Արմեն Գրիգորյանը, իսկ Փաշինյա՞նը


  
դիտումներ: 117

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը` ամսի 18-ին, ԱԺ-ում տեղի կունենա Արցախ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովների նիստը, ինչը կարեւոր է Արցախում մարտին սպասվելիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Հիշենք, որ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը եւս նախագահի թեկնածու է, եւ հիմա թեկնածուների միջեւ մեծ մրցակցություն է, թե ով կկարողանա ստանալ Հայաստանի իշխանությունների աջակցությունը:

Աշոտ Ղուլյանին աջակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Մասիս Մայիլյանին` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայաստանյան սորոսական «ստաֆը», իսկ Արայիկ Հարությունյանն ակնկալում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սատարումը, ինչի մասին արդեն իսկ խոսվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: