Հայերեն   English   Русский  

​Հունաստանը կարող է կին նախագահ ունենալ


  
դիտումներ: 163

Կդառնա՞ արդյոք Եկատերինա Սակելլարոպուլուն Հունաստանի առաջին կին նախագահը: Այդ երկրի խորհրդարանը հունվարի 22-ին կանցկացնի Պետական խորհրդի՝ գերագույն վարչական դատարանի նախագահի թեկնածուի քվեարկության առաջին փուլը, այն թեկնածուի, որին առաջադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, տեղեկացնում է euronews-ը:

«Ժողովրդավարություն, Հունաստան, առաջընթաց… Այս բոլոր բառերը հունարենում իգական սեռի են,- նշել է կաբինետի ղեկավարը հեռուստաուղերձի ժամանակ:- Եկել է ժամանակը, որ պետության գլխին կին նախագահ լինի»:

Հունաստանում նախագահին ընտրում են խորհրդարանի անդամները բաց քվեարկությամբ: Այդ պաշտոնը, մեծ հաշվով, արարողակարգային է, հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին: 1986 թվականից նախագահը զրկված է կառավարության ղեկավարին ազատելու, խորհրդարանի ընդունած օրենքների վրա վետո դնելու լիազորություններից, սահմանափակված է օրենսդիր մարմինն արձակելու նրա իրավունքը:

Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Արամատական ձախ ուժերի կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ կուսակցությունը պաշտպանելու է Սակելլարոպուլուի թեկնածությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: