ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը անհրաժեշտ է համապատասխանեցնել ՄԻՊ ոլորտում գործող չափանիշներին և միջազգային լավագույն փորձին. ՀՔԱՎ
. Քրեական պատասխանատվության սահմանումը դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի համար
Կազմակերպությունը դրական է գնահատում Նախագծում առկա որոշ մոտեցումներ, որոնք արտացոլում են ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես՝ խոշտանգման հանցատեսակի համար վաղեմության ժամկետների վերացումը։ Ձևավորված և ճանաչված իրավական տրամաբանությունն այն է, որ խոշտանգման համար պատասխանատու պաշտոնատար անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի։
ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշումը բացասական է այն մոտեցման հանդեպ, որով Նախագծի հեղինակներն անուշադրության են արժանացնում մարդու իրավունքների միջազգային իրավունքում (IHRL) ձևավորված իրավական դիրքորոշումները։ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելման վերաբերյալ միջազգային ստանդարտները լիարժեք ապահովելու համար խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով Հատուկ զեկուցողը խստորեն հորդորում է, որ պատասխանատու մարմիններն անհապաղ ձեռնարկեն միջոցներ՝ ուղղված Քրեական օրենսգրքի փոփոխմանը, որպեսզի քրեականացվեն «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» 1-ին և 16-րդ հոդվածներով նախատեսված գործողություններն
Կազմակերպությունն առաջարկում է Նախագծով սահմանել քրեական պատասխանատվություն՝ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի համար։
- Ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններիորակումը՝ որպես սահմանադրականկարգիհիմունքների, ժողովրդավարությանևպետությանանվտանգությանդեմ ուղղված հանցագործություններ
Ներպետական և միջազգային նորմերի համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ընտրություններն այս առումով ելակետային դեր են կատարում իշխանության ձևավորման և հետագա վերահսկման համար։ Պարբերական և իրական ընտրությունների միջոցով ազատ և արդար կերպով արտահայտված ժողովրդի կամքը բոլոր կառավարությունների իրավասության և լեգիտիմության հիմքն է:
Ընտրական հանցագործությունների հանրային վտանգավորությունը մեծապես պայմանավորված է այն փաստով, որ ուղղակիորեն կամ ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու՝ քաղաքացիների իրավունքների սահմանափակումը կամ զրկումը խոչընդոտում է իրավական ժողովրդավարական պետության ստեղծմանը: Ուսումնասիրության առարկա են դարձել նաև ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները և դրանց պատժատեսակները։
Քանի որ ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները խախտում են սահմանադրականկարգի ու հիմունքների և պետության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները
Ելնելով վերոշարադրյալից՝ ՀՔԱՎ գրասենյակնառաջարկում է, ի թիվս այլոց, սահմանել նոր պատժատեսակ՝ ընտրություններում թեկնածու առաջադրվելու իրավունքից զրկելը։
Փաստաթուղթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ