Հայերեն   English   Русский  

Հունվարի 16-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 68 դեպք


  
դիտումներ: 98

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 14, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, յուրացման կամ վատնման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, գույքի դիտավորությամբ վնասման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու ու ծեծի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3 և շորթման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: