Հայերեն   English   Русский  

​Իմփիչմենթ և ընտրություններ նույն տարում


  
դիտումներ: 167

Նրանցից մեկը, ովքեր վկայություն են տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ, որոնք ավարտվել են Թրամփի իմփիչմենթի որոշմամբ, հայտարարել է, որ «նախագահը լրիվ տեղյակ է եղել կրտսեր Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսելու փորձերի մասին»:

Խոսքը Լև Պառնասի մասին է, նա հայտարարել է՝ Դոնալդ Թրամփը «տեղյակ է եղել, որ Ուկրաինայի իշխանությունները ճնշում են գործադրում կրտսեր Բայդենի կապակցությամբ՝ սկսած անցած տարվա մայիսից»:

Իրեն՝ հայտարարողին՝ ուկրաինական ծագումով ամերիկացի Պառնասին, մեղադրում են Թրամփի նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար:

ԱՄՆ նախագահի փաստաբան Ջուլիանին Պառնասի խոսքերը «ողորմելի» է համարել:

Թրամփը ենթադրում է, որ իմփիչմենթի ողջ պատմությունն իր ընդդիմախոսների դավադրությունն է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.

«Դեմոկրատներն այդ ամենը սարքել են, նրանք հույս ունեն այդ կերպ հաղթել ընտրություններում, բայց հասկանալի է, որ նրանք պարտվելու են: Ըստ էության, նրանց նպատակը շահելն է գալիք քվեարկությունում: Մեր երկրում ամեն ինչ լավ է, չի եղել դեռ մի շրջան, որ գործերն այսքան հիանալի դասավորվեն: Եվ նրանք հորինեցին հեռախոսազրույցի պատմությունը: Նրանք կարծում էին, թե դրա մեջ ինչ-որ բան կա, բայց այդտեղ էլ ոչինչ չգտնվեց»:

«Դեմոկրատներին ոչինչ չհաջողվեց Մյուլլերի հետաքննության դեպքում: Նրանք կարծում էին, որ դա ռումբ կլինի: Իսկ երկուսից քիչ ավելի տարի անց պարզվեց, որ դա դատարկություն է»:

Չակ Շումերը՝ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդը, միանգամայն այլ ակրծիք ունի: Նա վստահ է, որ նախագահն օրենքի առջև պատասխան տալու բան ունի:

Չակ Շումեր.

«Այնտեղ շատ լուրջ մեղադրանքներ են, շատ, շատ լուրջ: Դժվար է երևակայել, թե ուրիշ ինչ կերպ կարելի էր գերազանցել լիազորությունները՝ միջամտելով օտար երկրի գործերին, որպեսզի ազդես մեր երկրում քվեարկության ելքի վրա»:

Սենատում իմփիչմենթի լսումները սկսվել են այն ժամկետից 9 ամիս առաջ, երբ նշանակված են ԱՄՆ-ում նախագահական նոր ընտրությունները:

Աղբյուրը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: