Հայերեն   English   Русский  

Ներկայացվել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի չափորոշիչները կտտանքների կանխարգելման գործում


  
դիտումներ: 105

Երևանում հունվարի 17-ին տեղի է ունենում քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանի նոր իրավական գործիքները՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, և ազատազրկման վայրերի ժամանակակից խնդիրները» թեմայով։

Քննարկումներին մասնակցում են Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը, երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, նախարարներ, պատգամավորներ։

Քննարկման շրջանակում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի չափորոշիչները կտտանքների կանխման գործում։ Հայաստանի օմբուդսմենի խոսքով՝ սա շատ կարեւոր պլատֆորմ է, այդ թվում նրանց համար, ովքեր գործնականում ներգրավված են կտտանքների դեմ պայքարի եւ կանխարգելման գործում։

Բացի այդ, քննարկման շրջանակում ներկայացվել է նոր էլեկտրոնային պլատֆորմ հայերեն եւ անգլերեն, որը հնարավորություն է ընձեռում ստանալ 300 հարցի պատասխաններ ազատազրկման վայրերում գտնվող անձանց մասին։ Ռուսերենով, որն ավելի շատ է տարածված Հայաստանում՝ անգլերենի համեմատ, պլատֆորմը չի աշխատելու։

Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել կտտանքների կանխարգելման գործում, բայց անելու բան դեռ շատ կա, եւ որ ամենակարեւորն է՝ դրա համար կա համապատասխան քաղաքական կամք։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: