Հայերեն   English   Русский  

​Հայաստանը դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրում է ջանքեր, և Եվրամիությունը սատարում է այդ ջանքերին


  
դիտումներ: 83

Այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում Հայստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինն ասաց, որ

Հայաստանը դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրում է ջանքեր, և Եվրամիությունը սատարում է այդ ջանքերին:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ ԵՄ դեսպանը նշեց, որ Եվրամիությունը միջազգային այլ կառույցների նման ուշադիր հետևում է զարգացումներին, սակայն ընթացքում գտնվող կոնկրետ գործերն իրենք չեն մեկնաբանելու:

«Խիստ կզարմանայի, որ կոնկրետ քրեական գործով լիներ միջամտություն, սակայն մենք տեսնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են ջանքեր, և այդ ջանքերին սատարում ենք»,- ասաց Վիկտորինը:

ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանում աշխատել է ավելի քան 10 տարի, ինչպես նաև հնարավորություն է ունեցել աշխատելու Մարդու իրավունքների առաջին պաշտպանի հետ:

«Մնում է ինձ ընդգծել, որ հիմա ես տեսնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ, մասնավորապես, խոշտանգման և արգելված վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվում, և համագործակցություն կա այս ուղղությամբ նաև միջազգային կառույցների հետ»,- եզրափակեց Վիկտորինը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: