Հայերեն   English   Русский  

Բացահայտվել են իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք


  
դիտումներ: 125

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի,

անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ հետախուզական գործողությունների արյդունքում բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս.Հ.-ին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը 2018 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում, Երևան քաղաքի 30-ամյա բնակչին հյուրասիրելու եղանակով, ապօրինի իրացրել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 0.28 գրամ քաշով զանգված, որը համաձայն դատաքիմիական փորձագետի եզրակացության՝ հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Կատարված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նշված թմրամիջոցը Ս.Հ.-ին ապօրինի իրացրել է Լոռու մարզի՝ 28-ամյա բնակիչը:

Վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է 233 գրամ քաշով, մարիխուանայի յուրահատոկ հոտով, կանաչ գույնի զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Որոշում է կայացվել՝ 28-ամյա տղամարդուն ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: