Հայերեն   English   Русский  

​Շրջակա միջավայրի նախարարությանը շտապ ուսուցում է պետք


Շուշան Դոյդոյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 67

Տեղեկատվության ազատության ոլորտում, հակառակ դեպքում այս գերատեսչությունը մեծապես հարվածում է կառարավության դրական վիճակագրությանը

եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Վերջին երկու ամսում ուղարկած ոչ մի հարցման լիարժեք չեն պատասխանել: ԻԱԿ-ի վերջին հարցումը 2019թին կնքված գնումների պայմանագրերի մասին է: Մեր երեք հարցից երկուսին չեն պատասխանել՝ չտալով հանրային տեղեկատվություն, թե քանի գնման մրցույթ է իրականացվել 2019 թվականի ընթացքում,գնումներից քանի՞սն է իրականացվել մեկ անձից:

Իսկ երրորդ հարցին ի պատասխան հղումներ են տվել, որոցից մեկը չի բացվում ընդհանրապես, մյուսում մեր հարցմանը չառնվող տվյալներ են, իսկ երրորդում թեեւ գրված է պայմանագրեր մեկ անձից կատարված, սակայն տասնյակ հրապարակումներից միայն մեկ-երկուսում է դրված գնման պայմանագիրը:
#պայքարկոռուպցիայիդեմ
#MinistryofEcology





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: