Հայերեն   English   Русский  

Երբ ցավի զգացումը թողնի, անշուշտ մտածելու եմ այդ ուղղությամբ. Տիգրան Ուրիխանյանը՝ Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածի մասին


  
դիտումներ: 190

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք իր մորաքրոջ տղան՝ Գեորգի Կուտոյանը ինքնասպան է եղել՝ ասաց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող:

«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, բացի նրանից, որ ցավի զգացումը թույլ չի տալիս մտածել։ Երբ ցավի զգացումը կթողնի, անշուշտ մտածելու եմ այդ ուղղությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Մամուլում շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Մասնավորապես, «Հրապարակի» տեղեկություններով՝ ոստիկանները երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։

Կայքի տեղեկություններով` դեռևս հայտնի չէ, թե ում տանն են հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրենի դին, քանի որ ըստ հայտարարագրի Կուտոյանը ընդամենը մի բնակարան է ունեցել , և այդ բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում Ս․ Զորավարի փողոց 44-1 հասցեում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: