Հայերեն   English   Русский  

Վարչապետն իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին նոր պաշտոնի է նշանակել


  
դիտումներ: 284

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոոշմամբ՝ իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1521-Ն որոշման հավելված N 1-ի 27-րդ կետը՝ Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին նշանակել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը Կալավանից էր և ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի Կալավան այցից հետո նա նշանակվել էր վարչապետի խորհրդական:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: