Հայերեն   English   Русский  

Իմ անձնական մեքենաները «Պրադո»-ից ավելի թանկ են. Արսեն Թորոսյան


  
դիտումներ: 123

Այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն լուրերին, որ իրեն սպասարկում է «Պրադո» մակնիշի մեքենա, որը ծառայողական մեքենաների չափանիշներին չի համապատասխանում, ասաց, որ

իրենք ունեն բազմաթիվ մեքենաներ, որոնցից երբեմն օգտվում է:

«Հիմա էլ ոտքով գնում եմ Հանրապետության հրապարակ՝ Կառավարություն, նախարարական կոմիտեի նիստին»:

Դիտարկմանը՝, թե նշվում է, որ իրեն չէր կարող այդպիսի թանկանոց մեքենա սպասարկել, նա ասաց. «Ինչու չէր կարող ինձ սպասարկել, ինչո՞վ է թանկ մեքենա: Այդ մեքենան 2014-2015 թվականին 14 մլն դրամով են առել, որքան գիտեմ: Դա եղել է մեր ԲԿ-ներից մեկինը, հետո փոխացնվել է մեր բալանս, մեր բալանսից էլ տարբեր մեքենաներ փոխանցվել են տարբեր տեղեր: Մենք հիմա ունենք 4 կամ 5 մեքենա, որից երբեմն բոլորս էլ օգտվում ենք: Իմ անձնական մեքենաները «Պրադո»-ից ավելի թանկ են, եթե դա ձեզ հետաքրքրում է»:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև մամուլի հրապարակմանը, ըստ որի կառավարությունը մենակ է թողել առողջապահության նախարարին՝ նշելով. «Մամուլը չէր գրում, ընդամենը մեկ լրատվամիջոց էր գրում, որի պարտքն է օրական երկու անգամ կամ երկու օրը մեկ տենց մի բան գրել, որին լուրջ չեմ համարում անդրադառնալը: Ես գործադիրի անդամ եմ, ո՞նց կարող են գործադիրի հետ կոնֆլիկտ ունենալ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: