Հայերեն   English   Русский  

Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. ՔԿ փոխնախագահը մանրամասներ ներկայացրեց


  
դիտումներ: 189

Այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ասաց, որ

այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում:

«Մենք որ եկել ենք դեպքի վայր, եղել է կինը և հայրը: Նախնական, այն ինչ օպերատիվ ծառայողները մեզ ներկայացրեցին, կինն է հայտնաբերել դին: Դեռ հարեւանների հետ չենք խոսել: Տարածքն ամբողջական տեսախցիկներով կահավորված է, որպեսզի ապացույց չկորցնենք: Ինքնասպանության վարկածով եւս աշխատում ենք»,-ասաց նա:

Մելիքյանը հավելեց, որ դեպքի վայրում զենք կա, սակայն չի կարող ասել՝ այն օրինական է, թե ոչ, քանի որ չի տեսել զենքը:

«Դատական բժիշկներն են մասնակցում, կպարզենք՝ քանի վնասվածք կա»,-ասաց նա:

Մելիքյանը լրագրողներին ասաց, որ մնացած հարցերին կկարողանա պատասխանել զննությունից հետո, մոտ 1-1,5 ժամ հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: