Հայերեն   English   Русский  

Նաիրա Զոհրաբյանը դիմել է գլխավոր դատախազություն իր էլեկտրոնային փոստը կոտրելու փաստով


  
դիտումներ: 270

Այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախօրեին պաշտոնապես դիմել է գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով առկա նյութերը:

«Հուսով եմ, որ գլխավոր դատախազությունը կպարզաբանի իմ էլեկտրոնային փոստը կոտրելու հետ կապված իրավիճակը: ՄԻՊ գրասենյակի հետ քննարկվում է համատեղ խորհրդարանական լսումների կազմակերպման հարցը: Սոցցանցերում ատելության տարածման խնդիրը շատ լուրջ խնդիր է ազգային անվտանգության համար: Մտահոգում է նաեւ այն, որ նման հռետորաբանությունն արդեն անցում է կատարում դեպի իրականա կյանք»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ իշխանությունները, որոնք համապատասխան ռեսուրսներ ունեն, կարող են աշխատել նման դեպքերը կանխելու ուղղությամբ:

«Միեւնույն ժամանակ, կա հույս, որ օրենսդրական մակարդակով մեզ կհաջողվի այնպիսի որոշման հասնել, որը սպառնալիք չի դառնա խոսքի ազատության համար»,- եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին պատգամավորը հայտնել էր, որ խորհրդարանում իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն կոտրել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: