Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:
Հայտարարվել է
ուսումնական տագնապ, ստուգվել է զինծառայողների
պատրաստվածության մակարդակը: Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների
արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին: