Հրազդանում «BMW X6»-ը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել պատին. կա 5 հոգի վիրավոր
դիտումներ: 591
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Մ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետեւ՝ վարորդին եւ ուղեւորներ Գառնիկ Մ.-ին (ծնված 1996 թ.), Արաքսյա Գ.-ին (ծնված 2000 թ.), Անի Գ.-ին (ծնված 1994 թ.) եւ Դիանա Վ.-ին (ծնված 1993 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: