Հայերեն   English   Русский  

Դե հիմա շատ պաշտոնյաների ասեք, թող իրենց գոնե զինգրքույկը հրապարակեն, եթե ունեն այն


Մանվել Մանուկյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 447

Իմ ծառայելու վերաբերյալ և ապրիլյան պատերազմի մասնակցելու փաստը կեղծողների և զրպարտողների համար հատուկ զինգրքույկս հրապարակում եմ,

ով կեղտոտ բերանը կբացի, մտցրեք աչքը և պատասխան պահանջեք՝ սուտ ինֆորմացիա հրապարակելու և կեղծիք տարածելու համար։ Ասում էի,որ իմ դեմ կեղծ արշավ են սկսելու, բայց ես վստահ եմ,որ մենակ չեմ, իմ կողքին են բոլոր ազնիվ հայրենակիցներս։ Տարածեք և տվեք բոլոր կեղծ ինֆորմացիա հրապարակողների պատասխանը։ Կանխավ շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ հետ են և պայքարում են հանուն արդարության։ Ես այս հրապարակումը անում եմ ինձ վստահող մարդկանց համար, իսկ բանբասկոտ, կեղծավորներին ապացուցելու ոչինչ չունեմ, չեմ ուզում,որ կեղծիք տարածելով կարողանան խաբել շատ ազնիվ բայց չտեղեկացված մարդկանց։ Դե հիմա շատ պաշտոնյաների ասեք, թող իրենց գոնե զինգրքույկը հրապարակեն, եթե ունեն այն, մարդիկ անգամ չեն ծառայել, իրանց նմաններին թողած ինձ եք ուզում հոշոտել՝ կեղծիքով և զրպարտանքներով։ Ձեր լավն ու վատը չեք կարողանում տարբերել, այդպես ինչքան պիտի կեղծիք տարածելով առաջ գնաք և պաշտոնյաներին քծնեք։ Ես հզոր եմ, որովհետև իմ կողքին է Աստված և իմ արժանապատիվ հայրենակիցները։ Խաղաղություն բոլորիդ, Աստված պահապան և օգնական մեր սուրբ երկրին։

Հ.Գ. Ապրիլի 2֊ից 6 ը իրականացրել է մարտական հերթապահություն, մի հատ Ձեզ հարց տվեք ինչու է նշված՝ 2֊ից 6֊ը , որովհետև ըստ իրենց քառօրյա պատերազմ է եղել։ Հետաքրքիր է հիմա կեղծիք տարածողները ինչ ցնցումների մեջ են ընկնելու և ինչ նոր կեղծիքներ են փնտրելու։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: