Կարևորում ենք կատարվող քննության քաղաքացիական հասարակության ուշադրության և վերահսկողության ներքո գտնվելը
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
դիտումներ: 948
Ցավակցում ենք Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Կարևորում ենք կատարվող քննության քաղաքացիական հասարակության ուշադրության և վերահսկողության ներքո գտնվելը:
Հաշվի առնելով նախկինում Հայաստանի Հանրապետությունում Գեորգի Կուտոյանի զբաղեցրած պատասխանատու դիրքը և երիտասարդ տարիքը՝ կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց, քաղաքական կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներին և անհատներին զերծ մնալ կատարվածի վերաբերյալ կողմնակալ գնահատականներից:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակ
Արցախ, Ստեփանակերտ, հունվարի 18, 2020թ.