Հայերեն   English   Русский  

​Ազատվել է Թրամփի՝ Ռուսաստանի գծով խորհրդականը


  
դիտումներ: 813

Էնդրյու Փիկը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների ստորաբաժանման տնօրենը, ժամանակավոր հեռացվել է պաշտոնից նրա նկատմամբ հետաքննություն սկսվելու կապակցությամբ, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Axios կայքէջին:

Ավելի ուշ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, ճշտել է, որ Փիկը լքել է իր պաշտոնը:

Axios-ի տվյալներով՝ հետաքննությունը «կապված է անվտանգության հարցերի հետ», ուրիշ մանրամասներ չեն բերվում:

Ինչպես նշում է կայքը, Փիկը եկող շաբաթ պետք է ուղեկցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովում:

Փիկը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց, ԱԱԽ-ում ի պատասխան լրագրողների հարցին հայտարարել են, որ «կադրային հարցեր չեն քննարկում»:

Պարբերականը նշում է, որ ազատված աշխատակիցը տիրապետել է «զգայուն տեղեկատվության» ինչպես իր ներկայիս պաշտոնում, այնպես էլ ԱՄՆ պետդեպարտամենտում աշխատելիս:

Էնդրյու Փիկը ղեկավարել է ԱՄՆ ԱԱԽ Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների ստորաբաժանումը անցած տարվա նոյեմբերից: Մինչ այդ նա զբաղեցրել է պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը Իրաքի և Իրանի գծով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: