Հայերեն   English   Русский  

Ընտրվել եմ Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ․ Բագրատ Եսայան


Բագրատ Եսայան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 286

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն ընտրվել է Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի ընկերներ, եղբայրներ և քույրեր։

Ուզում եմ տեղեկացնել, որ հունվար 18-19-ին կայացած Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի արտահերթ կոնֆերանսի ժամանակ ընտրվել եմ Տարածաշրջանի կոմիտեի նախագահ, ի պաշտոնե նաև՝ Սկաուտական շարժման Համաշխարհային կոմիտեի անդամ։ Այս կարգավիճակով, նոր ընտրված թիմի աջակցությամբ, փորձելու եմ ամեն ինչ անել ռեգիոնում ապրող պատանիներին և երիտասարդներին սկաուտությունը հասանելի դարձնելու համար»,-նշել է նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: