Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 408

Հունվարի 20-ին՝ ժամը 17.00-ին և 19.00-ին, Ալ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոնախմբություն՝ մանուկների և մեծահասակների համար։

Հունվարի 20-ին՝ ժամը 19։30-ին, Բոհեմ թատրոնում տեղի կունենա Ռաֆայել Երանոսյանի 《tRaffik》մոնոներկայացումը։

Հունվարի 21-ին՝ ժամը 19։30-ին, Բոհեմ թատրոնում տեղի կունենա Թամարա Պետրոսյանի 《Տանը մնացի՞》մոնոներկայացումը։

Հունվարի 22-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա 《Ինչ տարբերություն, թե ում հետ》 ներկայացումը։

Հունվարի 23-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա 《Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ》 ներկայացումը։

Հունվարի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում Արվեստի և գրականության ժողհամալսարանը կներկայացնի «Դիմակահանդես» խորագիրը կրող գրական-երաժշտական միջոցառում: Երեկոյի ընթացքում կհնչի դասական երաժշտություն, կլինի նաև ասմունք:

Հունվարի 24-ին՝ ժամը 19։00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա 《Ուշ լինի, նուշ լինի》 ներկայացումը։

Հունվարի 25-ին՝ ժամը 19։00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա 《Սիրելիներից մի բաժանվեք》 ներկայացումը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: