Հայերեն   English   Русский  

Ազատություն Արմեն Թավադյանին. բողոքի ակցիա Վերաքննիչ դատարանի առաջ. ուղիղ


  
դիտումներ: 41

Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Ա․ Թավադյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 24-ին Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: