Հայերեն   English   Русский  

«Դա անելու բան չի, որ անում են». Գագիկ Ծառուկյանը` ծննդատների փակման մասին


  
դիտումներ: 651

Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց, որ

վատ է գնահատում Հայաստանում ծննդատների փակումը:

«Դա վատ եմ գնահատում, քանի որ, ասենք թե, մենք ուզում ենք` ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլ հակառակը դա պետք է պահվի, զարգացվի, այնպես որ դա անելու բան չի, որ անում են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: