Հայերեն   English   Русский  

Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքողները ճանապարհներ փակեցին


  
դիտումներ: 98

Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա կազմակերպած մսավաճառներն ու անասնապահները փակեցին Նալբանդյան փողոցն ու Տիգրան Մեծ պողոտան:

Տեղում աշխատանք են իրականացնում մեծ թվով ոստիկաններ, ովքեր փորձում են ցուցարարներին համոզել դուրս գալ ոչ երթևեկելի հատված: Մի պահ իրավիճակը լարվեց և քաշքշուկ սկսվեց ցուցարարների և ոստիկանների միջև:

Ակցիայի մասնակիցներն արդեն երրորդ անգամ են հավաքվում Կառավարության շենքի առաջ ու բողոքում այն որոշման դեմ, որով կենդանիների մորթը թույլատրվում է միայն սպանդանոցներում: Նրանք նշում են, որ համայնքների մեծ մասում սպանդոնցներ չկան, ինչն էլ դժվարացնում է իրենց աշխատանքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: