Հայերեն   English   Русский  

«Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է». Մակունց


  
դիտումներ: 153

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին՝ ասաց, որ

շատ սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս:

«Ինչ վերաբերում է վարչապետի մասնակցությանը, նա ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ներկա գտնվել են Կուտոյանի հրաժեշտի արարողությանը: Այն անձինք, այդ թվում վարչապետը, որոնք չեն մասնակցել, չեմ կարծում, որ տեղին է, որ շահարկման առարկա դառնա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետը ցավակցել է այն ժամանակ, երբ կայքերից մեկը դիմել է վարչապետի աշխատակազմ և հետաքրքրվել, թե ինչու վարչապետը չի ցավակցել, Մակունցն ասաց, որ խրոնոլոգիային չի հետևել. «Չեմ կարծում, որ դա էական է: Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է»:

Ինչ վերաբերում է Կուտոյանի մահից հետո ֆեյսբուքյան գրառումներին, այդ թվում գրառմանը, որտեղ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին գրում են՝ «հաջորդը դու ես», «Իմ քայլի» ղեկավարն ասաց. «Մեջբերումը որ արեցիք, ինձ համար էլ ավելի զարմանալի էր, թե ովքեր են նշում՝ հաջորդը ով է: Մասնավորապես, այն անձինք, որոնք շատ մտերիմ աշխատել են:

Ինձ համար ցանկացած նման ձեւակերպում, մեկնաբանություն ընդունելի լինել չեն կարող: Բոլորը պետք է զսպվածություն ցուցաբերեն այս առումով: Յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր մասնաբաժինը, որպեսզի լինի այնպիսի մթնոլորտ, որտեղ կարեւոր լինի աշխատանքային բովանդակությունը, ոչ թե վիրավորանքները եւ ողջամտության սահմաններից դուրս մեկնաբանությունները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: