Հայերեն   English   Русский  

Ծննդյան վկայականներում կնշվի՞ երեխայի սեռը. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի օրինագիծը


  
դիտումներ: 149

Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը:

Նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Առաջարկում ենք մեր ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան վկայականներում պարտադիր ամրագրվի երեխայի սեռը: Գործող օրենքով պարտադիր չէ ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում սեռի նշումը, որի հետեւանքով մեր քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում: Բացի դրանից, կարող են լինել նաեւ այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը»,- ասաց Եղիազարյանը:

Օրենքի նախագիծը ստացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: