Հայերեն   English   Русский  

Փաշինյանի միլանյան ելույթն ընդհատած ու վարչապետին հարց հղած ադրբեջանցի «բլոգերը» թեկնածությունն առաջադրել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում


  
դիտումներ: 236

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում եկեղեցի մուտք գործած

և ադրբեջանցի բլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևն առաջադրվել է Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում:


Նրա թեկնածությունը գրանցված է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2020թ. փետրվարի 9-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 17-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, եկեղեցում Փաշինյանի ելույթի ժամանակ ներս էր մտել ադրբեջանցի մի բլոգեր, որը հայտարարել էր, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:

«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասել էր Աբդուլաևը:

Ապա ադրբեջանցի բլոգերը հարցրել էր՝ արդյոք իրեն հնարավորություն կտան հետո այդտեղից դուրս գալու: «Այո, ես երաշխավորում եմ»,- արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը:

«Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,- ասել էր վարչապետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: