Հայերեն   English   Русский  

Հանրապետության մի շարք համայնքներում անասնապահներն ու մսավաճառները փողոցներ են փակում


  
դիտումներ: 133

Այսօր՝ հունվարի 20-ին, Հանրապետության տարբեր համայնքներում շարունակվում են բողոքի ակցիաները: Անասնապահներն ու մսավաճառները բողոքում են կառավարության այն որոշման դեմ, որով կենդանիների մորթը թույլատրվում է միայն սպանդանոցներում:

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնողները հայտարարեցին, որ արդեն Շիրակի, Արմավիրի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ճանապարհներ են փակվել: Նրանք պահանջում են, որ վարչապետը գա իրենց հետ հանդիպման, հակառակ դեպքում վաղը բոլոր մարզերում միջպետական ճանմապարները փակելու են և թույլ չեն տալու, որ մեքենաներ անցնեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: