Հայերեն   English   Русский  

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 22-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել


  
դիտումներ: 94

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Օրերս հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:

Հունվարի 17-ին քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ակունք գյուղի 22-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված և կռփազենք:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար:

Բուսական զանգվածն ու կռփազենքը ուղարկվել են փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: