Հայերեն   English   Русский  

​Իրանին զրկո՞ւմ են միջազգային ամբիոններից


Ռոբերտ Մարկարյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 113

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը երկուշաբթի օրն իր շաբաթական ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ չեղարկվել է Դավուսի միջազգային նստաշրջանին մասնակցելու նպատակով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Շվեյցարիա կատարելիք այցելությունը:

Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է, որ չնայած ավելի վաղ կատարված ծրագրավորումներին ԻԻՀ ԱԳ նախարարի այցը չեղարկվել է հյուրընկալ երկրի կողմից:

Այսպիսով փաստորեն Իրանի ԱԳ նախարարը զրկվում է հունվարի 21-ից 24-ը Շվեյցարիայի Դավուսում կայանալիք Տնտեսական համաշխարհային ֆորումին մասնակցելու և դրա շրջանակներում ելույթ ունենալու հնարավորությունից:
Սա ընթացիկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ ԻԻՀ ԱԳ նախարարը զրկվում է միջազգային նստաշրջաններին մասնակցելու հնարավորությունից: Հունվարի սկզբին էլ ԱՄՆ վարչակազմը պատրաստ չեղավ մուտքի վիզա տրամադրել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին, ինչի պատճառով նա չկարողացավ մասնակցել ՄԱԿ-ի հռչակագրի 75-ամյակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: