Հայերեն   English   Русский  

​4-րդ տարբերակը․ կարող է առաջանալ մի իրավիճակ, որ պատգամավորների մի մասը չցանկանա կրել այդ ամենի պատասխանատվությունը


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 248

"Հայկական Ժամանակ"-ի խմբագրականում անհայտ վերլուծաբանը Հայաստանում իշխանափոխության 3 տարբերակ է տեսնում, որոնք այս պահին, ըստ նրա, իրատեսական չեն։

Դրանք են․

- ընտրություններ, որին դեռ 4 տարի կա,
- ժողովրդի ճնշմամբ իշխանափոխություն, ինչը նույնպես անհնարին է, քանի որ ժողովուրդը "նախկիններին" չի ընդունում,
- հեղաշրջում, որն, ըստ անհայտ վերլուծաբանի, նույնպես ներկա պայմաններում հնարավոր չէ։

Վերջում առաջարկվում է այլ տարբերակ հուշել իրեն, եթե այդպիսիք կան։ Հուշում եմ։

Չորրորդ տարբերակ

Անհայտ վերլուծաբանը ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդել է գործում, այլ ոչ թե նախագահական, կամ կիսանախագահական և կառավարությունը կարող է փոխոխվել խորհրդարանական մեծամասնության կորստի հետևանքով։

Չնայած նրան․ որ խորհրդարանը Դե Յուրե քաղաքական, բայց Դե Ֆակտո անհասկանալի մարմին է, այնուամենայնիվ, պատգամավորների մի մասը կարող են հիշել, որ իրենք են կառավարությունը ձևավորող միակ՝ քաղաքական մարմինը։ Այստեղ շեշտը "քաղաքական" բառի վրա է պետք դնել։ Այսինքն, իրենք են մշակում երկրի քաղաքականությունը և դրա համար կրում պատասխանատվություն։

Եթե կառավարությունը չի վարում իրենց համար հասկանալի, իսկ հանրության կողմից ընդունելի քաղաքականություն, պատգամավորների վրա դնելով այդ երկիմաստ վիճակի պատասխանատվությունը, ապա կարող է առաջանալ մի իրավիճակ, որ նրանց մի մասը չցանկանա կրել այդ ամենի պատասխանատվությունը։ Իսկ այդ պատասխանատվությունը, պատասխանատվության զգացում ունեցող մարդու համար, կարող է շատ ծանր հոգեբանական բեռ դառնալ ապագա կյանքում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: