Հայերեն   English   Русский  

20 տարի անց Ստամբուլում գերեզմանի համար տեղ չի գտնվելու


  
դիտումներ: 97

Ստամբուլում մեկ օրվա ընթացքում միջին հաշվով 220 մարդ է մահանում: Տարեկան այդ թիվը միջինը հասնում է 77.000-ի, որի30 տոկոսն է միայն հուղարկավորվում Ստամբուլից դուրս:

2019թ. Ստամբուլում մահացածների թիվը եղել է 76.218: Նրանցից 22.431-ին հուղարկավորել են Ստամբուլի նահանգի սահմաններից դուրս, իսկ 866-ի աճյունը տեղափոխել արտասահման:

Թուրքական «Milliyet» թերթի թղթակից Գյուլդեն Չոքթանը հարցազրույց է արել Ստամբուլի գերեզմանատների հարցերով վարչության պետ Այհան Քոչի հետ: Վերջինս նշել է, որ միայն Ստամբուլում ամեն տարի պետք է գալիս շուրջ 250 հեկտար գերեզմանային տարածք:

«Գուցե առաջիկա 3-5 տարում որևէ խնդրի հետ չառնչվենք, բայց 20 տարի հետո, իսկապես, Ստամբուլում գրեթե հնարավոր չի լինելու հուղարկավորության համար տեղ գտնել: Այս հարցի լավագույն լուծումն է. աճյունները տեղափոխել երկրի արևելյան շրջաններ», -ասել է Քոչը:

Նշվում է, որ Ստամբուլի գերեզմանների գները սահմանված են ավագանու կողմից: Ըստ այդմ` ամենից շատ պահանջարկ ունեցող գերեզմանների գինը 34.000 թուրքական լիրա է (2մլն 765.000 դրամ), 2-րդ կարգի գերեզմանների արժեքը` 14.000 լիրա (1մլն 139.000 դրամ), 3-րդ կարգի գերեզմանների արժեքը` 4.500լիրա (366.000դրամ), իսկ 4-րդ կարգինը` 100 լիրա (8200 դրամ):

Ստամբուլում կրոնական փոքրամասնությունների գերեզմանների գինը 7.500 թուրքական լիրա է (610.000 դրամ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: