Հայաստանում 10 պետական մրցանակ կսահմանվի
օրինագծով առաջարկվում է Հայաստանի վարչապետին օժտել այս կամ այն անձանց պետական մրցանակներ շնորհելու լիազորությամբ։
Նրա խոսքով՝ ներկայում պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և ՀՀ պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձեւերը եւ դափնեկիրների վկայագրերի ձեւերը հաստատելու մասին» որոշմամբ։
Իսկ առաջարկված օրինագծով սահմանվել է 10 պետական մրցանակ.
1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ գրականության և հրապարակախոսության ոլորտում,
2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ երաժշտության և կատարողական արվեստի ոլորտում,
3. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ գեղանկարչության ոլորտում,
4. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թատերարվեստի ոլորտում,
5. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ կինոարվեստի ոլորտում,
6. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում,
7. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում,
8. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ հումանիտար և հասարակագիտության ոլորտում,
9. Հայաստանի Հանրապետության՝ Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակ աստղաֆիզիկայի, ինչպես նաև ֆիզիկայի, մաթեմատիկայի ոլորտներում,
10. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ավանդի համար։
Բացի այդ, ինչպես նշեց փոխնախարարը, կառավարությունն իրավասու է սահմանել նաև մրցանակների այլ տեսակներ։