Հայերեն   English   Русский  

​Հանրային ռադիոն գործարկել է նոր մանկական ռադիոկայան


  
դիտումներ: 133

Արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքում FM 97.3 հաճախականությամբ հասանելի է մանկապատանեկան/ընտանեկան ուղվածությամբ նոր ռադիոկայան՝

«Ռադիո Արևիկ»-ը: Այն գործարկվել է ս.թ. հունվարի 14-ին և հիմա փորձնական եթերի փուլում է:

Արևիկը Հանրային ռադիոընկերության«3-րդ կոճակն» է՝ի լրումն Առաջինև Երիտասարդական ծրագրի («Իմ ռադիո» FM 103.8):

Ինչպես նշում է «Ռադիո Արևիկ»-ի ղեկավար, Հանրային ռադիոընկերության Մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր Կարինե Գևորգյանը՝ կայանը հաղորդումներ է առաջարկում 5-ից 105 տարեկան բոլոր ռադիոլսողներին։

Շաբաթվա բոլոր օրերին հեղինակ-հաղորդավարները, պատանիներն ու ավագ գործընկերներըներկայացնում են մանկական երգերի, կրթական-ճանաչողական զրույցների, ժամանցային հաղորդումների ընտրանի:

Եթերացանը հարուստ է«Սովորում ենք սովորել«,«Մեկնարկ»,«Հայկական Էսքիզներ»,«Ռադիոլաբ», «Ոչ պատադիր խորհուրդներ», «Կանաչ մոլորակ», ինչպես նաև «Համեղ բրդուճ»,«Վաղորդյան զանգակներ» և բազմաթիվ այլ հաղորդաշարեր կարող եք լսել օրվա տարբեր ժամերին։Իսկ ամենափոքրիկներին սպասում են «Պստիկաշենեն», «Հեքիաթի հետքերով», «Ասեմ՝ ասա» հաղորդումների հերոսները։

Չենք մոռացել հեքիաթների սիրահարներին ու հեքիաթասացներին, բոլոր նրանց, ովքեր սիրով են և հիշում մանկական ռադիոներկայացումներն ու ամնակարևորը՝ նախընտրում են օրն սկսել մարզանքով։

Վստահ ենք, որ «Ռադիո Արևիկը» շատ շուտով կդառնա բարեկամ փոքրերի և օգնական մեծերի համար





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: