Հայերեն   English   Русский  

Անցկացվել է ԶՈւ մարզական վաշտում զինծառայության նշանակման նպատակով քաղաքացիների ընտրության հանձնաժողովի նիստը


  
դիտումներ: 100

Ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈւ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներկայացվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հաստատմանը: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված հայտերից ՀՀ ՊՆ 25.06.2018թ. հրամանով հաստատված «ԶՈՒ մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանել են հետևյալ քաղաքացիների տվյալները.

1. Երվանդ Գառնիկի Մկրտչյան, ծնվ. 11.06.1996թ.,Շիրակի ԶԿ,

2. Լևոն Արեգի Վաթյան, ծնվ. 13.09.2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ,

3. Նարեկ Արայի Աղասարյան, ծնվ. 15.07.2001թ. Երևանի թիվ 1 ԶԿ,

4. Արսեն Արմենի Գյուլամբարյան, ծնվ. 21.08.2001թ., Երևանի թիվ 4 ԶԿ,

5. Արման Նուբարի Ղազարյան, ծնվ. 24.07.2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ,

6. Հայկ Սամվելի Ղևոնդյան, ծնվ. 01.07.2001թ., Էջմիածնի ԶԿ,

7. Արման Հարությունի Քիշմիշյան, ծնվ. 10.07.2002թ., Շիրակի ԶԿ,

8. Արման Բեհրուզի Ներսեսյան, ծնվ. 19.10.2001թ., Երևանի թիվ 2 ԶԿ,

9. Գևորգ Սերժիկի Վարդանյան, ծնվ.12.03.2001թ., N զ/մ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: