Հայերեն   English   Русский  

Արագածոտնի մարզում 24 տոննա ցորենով բարձված КамАЗ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է


  
դիտումներ: 121

Արագածոտնի մարզում այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 19:20-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենային ամրացված կցորդիչը Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։

КамАЗ-ը եւ կցորդիչը բարձված են եղել ցորենով: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներին վարորդը, որը ՌԴ քաղաքացի է, ասել է, որ КамАЗ-ը բարձված է եղել 16 տոննա, իսկ կցորդիչը, որը կողաշրջվել է, բարձված է եղել 8 տոննա ցորենով. ցորենի մի մասը թափվել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: