Հայերեն   English   Русский  

«Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին


  
դիտումներ: 99

«Իրավունք» թերթը գրում է.

«Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշ­տոնի համար մրցույթ էր հայտարարված, որը տեղի կունենա հունվարի 24-ին: Հի­շեցնենք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատում էր Արարատի կոկորդիլասեր մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով մեկ անգամ արդեն մրցույթին մասնակցել էր, սակայն չէր հաղթահարել տեստային առաջադրանքը: Թեև, ըստ տարածված լուրերի, մարզպետը ջանք չէր խնայել մորաքրոջ հարսին աշխատա­կազմի ղեկավարի պաշտոնում տեսնելու համար:

Եվ ահա, մեզ հասած տեղեկություննե­րով, հունվարի 24-ին կայանալիք մրցույ­թին մասնակցելու է չորս թեկնածու՝ Նունե Մարդոյանը, ով սոցիալական բաժ­նի ղեկավարն է, Հասմիկ Հայրապետյանը՝ Երևանից, Արթուր Մկրտչյանը՝ մարզ­պետի ընկերը և առաջին մրցույթը չհաղ­թահարած Լիլիթ Միրզախանյանը «կրկին փորձիր» տարբերակով: Նույն տեղեկու­թյունների համաձայն՝ մարզպետը նեղ շրջապատում արդեն վստահ խոսում է մորաքրոջ հարսի հաղթանակի և նշանակ­ման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: