Հայերեն   English   Русский  

Մեղմվելու է մեքենան առանց մեկ համարանիշի վարելու պատիժը


  
դիտումներ: 110

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 21-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի հեղինակն է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Օրինագիծն առաջարկում է տարբերակված մոտեցում ցուցաբերել վարորդների համար, որոնք իրենց փոխադրամիջոցը վարում են մեկ կամ երկու համարանիշերի բացակայությամբ։ Համաձայն գործող օրենսդրության՝ նման զանցանքի համար տուգանքը կազմում է 200 հազար դրամ։ Գեւորգ Պապոյանն առաջարկում է սահմանել 20 հազար դրամ տուգանք եւ երկու բալ հանել վարորդից այն դեպքում, եթե նա մեքենան վարել է մեկ համարանիշի առկայությամբ։

Նշենք, որ օրինագծին հավանություն է տվել 99 խորհրդարանական, 21-ը «դեմ» էր, 1-ը՝ ձեռնպահ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: